26 06 2023

Բազմաթիվ օտարերկրյա գործընկերներ համերաշխություն են հայտնել Ռուսաստանին․ Լավրով

Բազմաթիվ օտարերկրյա գործընկերներ համերաշխություն են հայտնել Ռուսաստանին․ Լավրով

 

Հունիսի 24-ին Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին բազմաթիվ օտարերկրյա գործընկերներ հեռախոսազրույցների ընթացքում համերաշխություն են հայտնել Ռուսաստանին։ Գործընկերները Պուտինին արտահայտել են իրենց աջակցությունը, վստահությունը, որ իրավիճակը կվերահսկվի։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ ինքը ևս հեռախոսազրույցներ է ունեցել արտասահմանցի գործընկերների նախաձեռնությամբ, որոնք ևս աջակցություն են հայտնել։ «Մեզ խնդրեցին իրենց կոչերի մասին հրապարակավ չխոսել, ուստի փորձում ենք դա չանել։ Մենք հարգում ենք նրանց խնդրանքը»,- ասել է Լավրովը։

Սերգեյ Լավրովը նշել է, որ քննություն է ընթանում՝ պարզելու համար, թե արդյո՞ք ապստամբությանը ներգրավված են եղել արևմտյան հետախուզական ծառայությունները: Նա ապստամբությունը բնորոշել է անհանջող և ասել, որ դժվարություններ չի ստեղծի ընկերների հետ Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում:

Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը «արդարության երթ» էր անցկացնում դեպի Մոսկվա։ Սակայն Բելառուսի նախագահի հետ հեռախոսազանգից հետո դադարեցրել էր գործողությունները: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ